ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մի քանի լրատվամիջոցների թույլ չեն տվել մասնակցել Սպիտակ տան ճեպազրույցին

Մի քանի լրատվամիջոցների թույլ չեն տվել մասնակցել Սպիտակ տան ճեպազրույցին
25.02.2017 | 16:35

ԱՄՆ մի քանի խոշոր լրատվամիջոցների թույլ չեն տվել մասնակցել Սպիտակ տան ավանդական ճեպազրույցին: ԱՄՆ նախագահի աշխատակազմը մերժել է մամուլի ասուլիսին մասնակցելու մուտքի թույլտվությունը CNN հեռուստաընկերությանը, The New York Times, The Los Angeles Times, Politico, BuzzFeed և The Daily Mail պարբերականներին:

Associated Press գործակալության և Time հանդեսի թղթակիցները ի նշան համերաշխության բոյկոտել են ճեպազրույցը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը առայժմ չի մեկնաբանել տեղի ունեցածը: Անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփը NBC, ABC, CBS, CNN հեռուստաընկերությունները և The New York Times պարբերականն անվանել է ամերիկյան ժողովրդի թշնամիներ: Մինչ այդ էլ նա բազմիցս այդ լրատվամիջոցներին մեղադրել է ստահոդ լուրեր տարածելու մեջ: Սպիտակ տան ղեկավարը ուրբաթօրյա մամուլի ասուլիսում հայտարարել է, թե մամուլի դեմ ոչինչ չունի և ազնիվ լրագրությունը իր թշնամին չի համարում:

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ